Մեծ Բրիտանիայի դեսպանատունը սահմանված ժամկետներում հայ գեղասահորդներին չի տրամադրել մուտքի վիզաները, ինչի արդյունքում հավաքական թիմը զրկվել է Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից, հայտարարել է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան:
Ֆեդերացիան մանրամասնել է, որ Հայաստանի ազգային հավաքականի գեղասահորդներ Սիմոն Դանիլյանցը և սպորտային զույգ Կարինա Ակոպովա/Նիկիտա Ռախմանին զույգը չեն մասնակցի առաջնությանը, որը 2025-2026 մրցաշրջանի ամենակարևոր մրցաշարերից մեկն է։
«Սա լուրջ հարված է մեր մարզիկների ամբողջ սեզոնային պատրաստությանը, մրցակցային զարգացմանը և միջազգային վարկանիշային դիրքերին։ Տարիների քրտնաջան աշխատանքը, պատրաստվածությունն ու նվիրումը չպետք է կախված լինեն վարչական ձգձգումներից»,- ասված է ֆեդերացիայի հայտարարության մեջ։
Մեծ Բրիտանիան շենգենյան գոտու մեջ չի մտնում:






































