ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի վերջին որոշել էր այցելել առաջնագիծ, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանություն չէր տվել այդ մտքին, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ Արարատի մարզի Երասխի հատվածում գտնվող զորամասում զգուշացվել էր նրա այցի մասին, օրեր շարունակ նախապատրաստել էին դիրքերը, մաքրել, կահավորել։ Վերջին պահին, սակայն, Խաչատուրյանը հրաժարվել էր առաջնագիծ այցից և սահմանափակվել միայն Արարատի զորամաս այցելությամբ, պարզաբանել է թերթը։
Նախկինում ՀՀ նախագահները տարեվերջին այցելում էին առաջնագիծ, զորամասեր:




































