Հայաստանի տարածքում որոշ ավտոճանապարհներին բուք է և մերկասառույց, կան փակ ավտոճանապարհներ, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Մասնավորապես, Ապարանի, Արագածի (բուք է), Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Գորիսի, Սիսիանի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդով բեռնատարների համար։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:






































