Իսրայելը հունվարի 5-ից սկսել է հարվածել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի և ՀԱՄԱՍ շարժման թիրախներին, հայտնում է Reuters-ը:
Ավելի վաղ Իսրայելի բանակի խոսնակը հայտարարել էր, որ զինված ուժերը ծրագրում են հարվածներ հասցնել «Հեզբոլա»-ի և «Համաս»-ի «ռազմական ենթակառուցվածքներին»՝ արևելյան Լիբանանի Բեքաայի հովտում գտնվող Համմարա և Այն էլ-Թինե գյուղերում, ինչպես նաև հարավում գտնվող Քֆար Հաթթա և Անան գյուղերում։
Իսրայելն ու Լիբանանը պայմանավորվել էին հրադադարի մասին 2024 թվականին, ինչը վերջ էր դրել Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև ավելի քան մեկ տարի տևած բախումներին, որոնք ավարտվել էին իսրայելական հարվածներով: Այդ ժամանակից ի վեր կողմերը փոխանակվում են խախտումների մեղադրանքներով:






































