Գնդապետ, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում, ոստիկանությունում և Ազգային անվտանգության ծառայությունում տարբեր պաշտոններ զբաղեցրած Սերոբ Հարությունյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարան, ավտոկայանատեղի, շուրջ 207 մլն դրամ, տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից։
Նշվում է, որ որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանը՝ մասնակի բավարարելով նախկին պաշտոնյային առնչվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին դատախազության հայցը։
Գերատեսչության տվյալներով՝ Հյուսիսային պողոտայում գտնվող մեկ բնակարանի շուկայական արժեքը 2021 թվականի դրությամբ կազմել է շուրջ 206 մլն դրամ, Հյուսիսային պողոտայում գտնվող մեկ ավտոկայանատեղիի շուկայական արժեքը նույն տարվա դրությամբ կազմել է շուրջ 6 մլն 800 հազար դրամ։ Երկրորդ ավտոկայանատեղիի շուկայական արժեքը 6 մլն 800 հազար դրամ է։ Նախկին պաշտոնյայի՝ Երևան քաղաքի Չեխովի փողոցում գտնվող մեկ անշարժ գույքի 2/5-րդ մասի շուկայական արժեքը կազմել է շուրջ 105 մլն դրամ։






































