Հայաստանի և Սերբիայի բանկերը խստացրել են ռուսական գործարքների ստուգումները՝ Ռուսաստանի՝ ԵՄ սև ցուցակում ընդգրկվելուց հետո, հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Աղբյուրների համաձայն՝ խնդիրներ են գրանցվել Հայաստանի և Սերբիայի որոշ վարկային կազմակերպությունների միջոցով գործարքներ կատարելու ընթացքում, և այս երկու երկրի բանկերն սկսել են կասեցնել գործունեությունը։ Կայքը նաև հայտնել է Տաջիկստանի, Ղազախստանի և Օմանի բանկերում համապատասխանության ուժեղացված ստուգումների մասին։
Մոտեցման այս փոփոխությունն ազդել է ինչպես անհատ հաճախորդների, այնպես էլ Ռուսաստանի հետ կապված իրավաբանական անձանց վրա։ Նշվում է, որ ֆինանսական հաստատությունների քաղաքականության փոփոխություն տեղի էր ունեցել դեկտեմբերի սկզբին Եվրոպական հանձնաժողովի կողմից Ռուսաստանը փողերի լվացման և կանխիկացման բարձր ռիսկ ունեցողների ցանկում ներառելու որոշումից հետո։





































