Կամչատկայում 5.0 մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության դաշնային հետազոտական կենտրոնի տարածաշրջանային մասնաճյուղին։
«Հեռավորությունը Պետրոպավլովսկ-Կամչատկից՝ 223, խորությունը՝ 52.7 կիլոմետր, մագնիտուդը՝ 5.0», – ասվում է ծառայության հաղորդագրության մեջ։
22 րոպե անց Պետրոպավլովսկ-Կամչատկայից 328 կիլոմետր հեռավորության վրա տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը, որի օջախը գտնվում էր 67.7 կիլոմետր խորության վրա։
Երկրամասում հուլիսի 30-ի առավոտյան տեղի էր ունեցել 8,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, ինչի հետևանքով Հյուսիսային Կուրիլսկի ափամերձ գոտում ցունամի էր գրանցվել: Հետցնցումները շարունակվում են: