Ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր և երաժիշտ Քևին Մայքլ Քոսթները ծնվել է 1955թ. հունվարի 18-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում` Լոս Անջելես քաղաքում: Հանդիսատեսին հայտնի է «Թիկնապահը», «Գայլերի հետ պարողը» և այլ ֆիլմերից:
Նշանավոր կինոդերասանը երկու անգամ արժանացել է Օսկար, երեք անգամ` Ոսկե գլոբուս, մեկ անգամ Էմմի մրցանակների, 2013 թվականին՝ նաև Կեսար կինոմրցանակի։
Քոսթների առավել հայտնի դերերն են Ռոբին Հուդը «Ռոբին Հուդ.գողերի արքայազն» ֆիլմում,
Ֆրենկ Ֆարմերը «Թիկնապահը» ֆիլմում, Ջոնաթան Քենթը «Պողպատե մարդը» ֆիլմում:
1992 թվականից Քոսթները ֆինանսապես աջակցում էր դեմոկրատների քաղաքականությանը, այդ թվում նաև Ալբերտ Գորին և Թոմաս Դեշելին, բայց 1995 թվականին նաև աջակցել է հանրապետական կուսակցության Ֆիլ Գրամին: 2008 թվականին Քոսթները պաշտոնապես հայտարարել է, որ ինքը քաղաքական ասպարեզում հանդես գալու ամբիցիաներ չունի, այնուամենայնիվ այդ ժամանակ Քոսթներն աջակցում էր Բարաք Օբամայի թիմին:
Դերասանը պարբերաբար մասնակցում է գոլֆի մրցաշարերի, այդ թվում նաև Փիբլ Բիչի PGA ամենամյա մրցաշարին։ BMW Pro-Am-ն անցակացվում է ամեն տարվա ապրիլին Հարավային Կարոլինայի Գրինվիլ քաղաքում։ Քոսթները Մոնտեսիտոյի «Birnam Wood Golf Club» ակումբի անդամ է։
2004 թվականի սեպտեմբերի 25-ին Քոսթներն ամուսնանում է գերմանաամերիկյան մոդել և ձեռքի պայուսակների դիզայներ Քրիստին Բաումգարտների հետ. զույգն ունի երեք երեխա։
Իրանում ավարտվել է Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունը
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունն ավարտվել է նրա հայրենի Մաշհադ քաղաքում, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նրա մարմինն ամփոփվել...





































