Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ (2011-2018թթ․), ՀՀԿ անդամ Արման Սահակյանը ձերբակալվել է ընտրակաշառքի գործով, Armenia Today-ին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Ըստ նրա՝ գործը վերաբերում է 2026 թվականի ընտրությունների շրջանակում ենթադրյալ ընտակաշառք տալու կամ ստանալու մեղադրանքին։
Ապրիլի 8-ին Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին, որ քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել էր նաև Սահակյանը, սակայն ավելի ուշ գրավի ու բացակայության արգելքի դիմաց ազատ էր արձակվել։
Թարմացված է ժամը 10։35-ին
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվել է ։





































