FlyOne Armenia-ն կանոնավոր չվերթեր է իրականացնելու Երևան-Կազան-Երևան երթուղով
FlyOne Armenia ավիաընկերությունն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան-Կազան-Երևան երթուղով, հայտնում են ավիաընկերությունից։ Ըստ հաղորդագրության՝ չվերթերը կմեկնարկեն մայիսի 25-ից՝ շաբաթական 2 անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին։






























