Էրիկ Պապիկյանը հռչակվել է Իտալիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ15 Եվրոպայի չեմպիոն, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
57 կգ քաշային կարգի եզրափակիչը հայկական էր։ Պապիկյանը հաղթել է 6։2 հաշվով, Կոլոտյանն արծաթե մեդալ է նվաճել։ Կիսաեզրափակչում նրանք հաղթել էին ադրբեջանցի ըմբիշներ Էլհան Հասանովին և Մուրազ Հուսեյնովին:
75 կգ քաշային Արթուր Մկրտչյանը նույնպես արծաթե մեդալ է նվաճել՝ եզրափակչում զիջելով ռուսաստանցի Ամալ Ունարոկովին:
Ըմբիշներ Արեն Փիրուզյանը(44 կգ), Արեն Միրզոյանը (52 կգ) և Համլետ Անտոնյանը (62 կգ) առաջնության բրոնզե մեդալակիրներ են դարձել:
Հունիսի 25-ին առաջնության եզրափակիչ էր անցել 3 հայ մարզիկ։