Կառավարության մայիսի 26-ի նիստում ընդունված որոշմամբ մի շարք հայ մարզիկներ, այդ թվում՝ ծանրորդ Վարազդատ Լալայանը, շախմատի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, միջազգային գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանն ազատվել են շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։
Մարզիկների թվում է նաև բասկետբոլի Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալու նպատակով ՀՀ հրավիրված, ՀՀ քաղաքացիություն ստացած Քրիստիան Լուսիեն Վիտալը, ինչպես նաև ծանրորդներ Կարեն Ավագյանը, Նարեկ Դալլաքյանը, սամբիստ Բորիս Շատվերյանը։
Նշվում է, որ մարզիկներին նախկինում տարկետումներ էին տրամադրվել, որից հետո նրանք նշանակալի նվաճումներ են գրանցել։ Նախագծի հիմնավորման մեջ ընդգծվել է, որ մարզիկները նախապատրաստվում են միջազգային մրցաշարերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների, և անհրաժեշտություն է առաջացել նրանց ազատել շարքային կազմի պարտադիր զինծառայությունից։
Կարդացեք նաև՝




























