Ֆրանսիացի ֆուտբոլիստ, 38-ամյա Օլիվյե Ժիրուի Լոս Անջելեսում գտնվող տունը կողոպտել են, վնասը կազմում է շուրջ 500 հազար դոլար է, հաղորդում է Tmz.com-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կողոպուտի մասին ոստիկաններին հայտնել է Ժիրուի կինը, որը տանը կոտրված պատուհան է հայտնաբերել:
Նրա խոսքով՝ ֆուտբոլիստի ընտանիքից գողացել են մի քանի արժեքավոր իր, այդ թվում՝ տղամարդու ժամացույց: Իրավապահները գողության առնչությամբ քննություն են իրականացնում։
Ժիրուն «Լոս Անջելես» ակումբ էր տեղափոխվել 2024 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն և փոխչեմպիոն, նվաճել «Եվրո-2016»-ի արծաթե մեդալը: Ընդհանուր առմամբ՝ նա ազգային թիմի կազմում անցկացրել է 137 հանդիպում և խփել 57 գոլ՝ դառնալով Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն: