Անհայտ կորածների (գտնվելու վայրն անհայտ անձանց) հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան: Նրանք այս քայլին են գնացել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի պաշտոնանկությունից հետո:
Աբազյանը գլխավորում էր Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը:
Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ գոհ էին արդեն նախկին ԱԱԾ տնօրենի աշխատանքից։ Նրանց խոսքով՝ Աբազյանը իրապես զբաղվում էր անհետ կորածների հարցերով։ Նրանք մտահոգ են, որ իրենց խնդիրներով այլևս զբաղվող չի լինի:
Հունիսի 18-ին վարչապետի որոշմամբ՝ Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից: Նա այդ պաշտոնը զբաղեցրեց շուրջ 4.5 տարի:
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը ձևավորվել էր 2022թ. հոկտեմբերի 20-ին: