• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
19 Հունիս 2025 12:21
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

ՀՀ-ն չի կատարել այս տարրական գործողություններից ոչ մեկը․ Ռուբեն Վարդանյանի փաստաբանը՝ գերիների ազատման ջանքերի մասին

Հասարակություն,
06 Մարտ 2025 14:00
ShareShareShare
ՀՀ-ն չի կատարել այս տարրական գործողություններից ոչ մեկը․ Ռուբեն Վարդանյանի փաստաբանը՝ գերիների ազատման ջանքերի մասին
telegram

Հայաստանը չի կատարել այս տարրական գործողություններից ոչ մեկը՝ Բաքվում ապօրինի պահվող հայ պատանդների ազատման համար, X-ի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը՝ մանրամասնելով, թե ինչ գործողությունների մասին է խոսքը։ 

«Երբ ես ներկայացնում էի Իրանում երկու ամերիկացի պատանդի՝ Սիա Նամազի և նրա հոր շահերը, ԱՄՆ-ն պետական բանագնաց էր նշանակել պատանդների հարցով, որն աշխատում էր այդ գործով, Սպիտակ տունը և Պետքարտուղարությունը, այդ թվում՝ Պետքարտուղարը, պարբերաբար հանդիպում էին իմ հաճախորդների ընտանիքների հետ։ Իրանում Շվեյցարիայի դեսպանությունում Միացյալ Նահանգներն ուներ «ԱՄՆ շահերի բաժին», որը հանդես էր գալիս բանտերում պահման պայմանների բարելավման համար և փորձում էր վերահսկել դատական գործընթացները»,- գրել է նա։

Գենսերն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահն ու Պետքարտուղարը հանդես էին գալիս հրապարակավ, դիմում էին ՄԱԿ-ին՝ օգնության խնդրանքով, ԱՄՆ-ն աջակցություն էր խնդրում համաշխարհային կրոնական առաջնորդներից, պատժամիջոցներ էր սահմանում իրանցի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու էին պատանդառման համար։

«Այս ամենը շատ ողջամիտ և համաչափ էր ԱՄՆ կողմից։ Ի զարմանս ինձ, Հայաստանը չի կատարել այս տարրական գործողություններից և ոչ մեկն Ադրբեջանում պահվող հայ պատանդների համար։ Հետևաբար, ես հարցնում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ դուք համաձա՞յն եք, որ նմանօրինակ գործողությունները ողջամիտ են և համաչափ կամ դուք իրոք պնդո՞ւմ եք, որ այն ջանքերը, որոնք ձեռնարկվել են նախագահ Թրամփի կողմից՝ Բելառուսից՝ ամերիկացի Մարկ Ֆոգելին և Վենեսուելայից վեց ամերիկացի պատանդներին ազատ արձակելու հարցում, ոչ խելամիտ և անհամաչափ էին»,- հարցրել է փաստաբանը։ 

Նա հավելել է, որ հայ պատանդներն արժանի են գոնե նույն օգնությանը, ինչ մյուս կառավարությունների դեպքում էր և որ իր՝ 25 տարվա աշխատանքի ընթացքից ելնելով՝ նշել է այն օրինակները, թե ինչ և ինչպես են արել այլ երկրների կառավարությունները:

Վարդանյանը հացադուլ էր հայտարարել նաև 2024 թվականի ապրիլին՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Ընտանիքի հորդորից հետո նա դադարեցրել էր հացադուլը։

2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել էին Լեռնային Ղարաբաղի ութ քաղաքական և ռազմական առաջնորդների դատավարությունները:

Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Վարդանյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։

Փետրվարի 19-ին նախկին պետնախարարը հացադուլ էր հայտարարել և դիմել աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպաններին՝ հորդորելով ուշադրություն դարձնել Բաքվում տեղի ունեցող անօրինական գործընթացներին։ Փետրվարի 25-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ «գործով» հաջորդ նիստում Վարդանյանն ասել է, որ իրեն վատ է զգում հացադուլի պատճառով, որից հետո դատավորն ընդմիջում էր հայտարարել բուժզննման համար։

Փետրվարի 26-ին Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտնել էր նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին։

Մարտի 5-ին կայացած ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողություններից, որը նպաստ կբերի գերիների և մյուս հարցերի լուծմանը։ 

 

 

telegram
Tags: գերիներՋարեդ ԳենսերՌուբեն Վարդանյան

Առնչվող Նորություններ

Անհայտ կորածների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան

Անհայտ կորածների հարազատները շարունակում են փակ պահել Երևանի Բաղրամյան պողոտան

19 Հունիս 2025 10:46

Անհայտ կորածների հարազատները (գտնվելու վայրն անհայտ) արդեն գրեթե 15 ժամ շարունակում են փակ պահել Երևանի Բաղրամյան պողոտան, տեղեկությունն Armenia Today-ին...

ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 19-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

19 Հունիս 2025 10:01

Հունիսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը։...

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 19-ին

19 Հունիս 2025 07:39

Հայաստանի մարզերում հունիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 5-5...

Անհայտ կորածների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան

Անհայտ կորածների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան

18 Հունիս 2025 19:04

Անհայտ կորածների (գտնվելու վայրն անհայտ անձանց) հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան: Նրանք այս քայլին են գնացել Ազգային անվտանգության ծառայության...

«Տաշիր Պիցցայի» կասեցված մասնաճյուղերի թիվը հասել է 4-ի

«Տաշիր Պիցցայի» կասեցված մասնաճյուղերի թիվը հասել է 4-ի

18 Հունիս 2025 17:25

«Տաշիր Պիցցա» հանրային սննդի կասեցված մասնաճյուղերի թիվը հասել է 4-ի, տեղեկանում ենք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հաղորդագրություններից։ ՍԱՏՄ-ն հայտնել է,...

Հիմա միայն մեր ճակատագիրը չի որոշվում. Սամվել Կարապետյանի դստեր՝ Տաթևիկ Կարապետյանի կոչը

Հիմա միայն մեր ճակատագիրը չի որոշվում. Սամվել Կարապետյանի դստեր՝ Տաթևիկ Կարապետյանի կոչը

18 Հունիս 2025 14:05

Հիմա միայն մեր ճակատագիրը չի որոշվում. ամեն ինչ, որին մենք սրբորեն հավատացել ենք դարեր շարունակ, ենթարկվում է ամրության փորձության, սոցիալական ցանցում գրել է...

Ավելին
  • Լուրեր
Արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ (ուղիղ)

Արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ (ուղիղ)

19 Հունիս 2025 12:11
ԱԱԾ-ն հայտնել է, որ Հանրապետության հրապարակում «Ղարաբաղ» երգողներն Իրանի քաղաքացիներ են

ԶԼՄ-ն հայտնել է ԱԱԾ հնարավոր նոր տնօրենի անունը

19 Հունիս 2025 12:09
«Որքա՞ն եք լուռ, անձայն կատարելու ապօրինի հրամանները»․ պատգամավորն ԱԺ ամբիոնից դիմեց իրավապահներին

«Որքա՞ն եք լուռ, անձայն կատարելու ապօրինի հրամանները»․ պատգամավորն ԱԺ ամբիոնից դիմեց իրավապահներին

19 Հունիս 2025 11:45
Պուտինը Հաղթանակի 80-ամյակի օրերին հրադադար է հայտարարել

Պուտինը Զելենսկիի հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել

19 Հունիս 2025 11:40

Իշխանությունները վախեցել են, որ տաշիրցիները կգան Երևան՝ աջակցելու Սամվել Կարապետյանին․ ԶԼՄ

19 Հունիս 2025 11:15
Անհայտ կորածների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան

Անհայտ կորածների հարազատները շարունակում են փակ պահել Երևանի Բաղրամյան պողոտան

19 Հունիս 2025 10:46
Առաջին բանը, որ պետք է ազգայնացվի, ՀՀ կառավարությունն է․ Քրիստինե Վարդանյան

Առաջին բանը, որ պետք է ազգայնացվի, ՀՀ կառավարությունն է․ Քրիստինե Վարդանյան

19 Հունիս 2025 10:45
«Տաշիր Պիցցայի» կասեցված մասնաճյուղերի թիվը հասել է 4-ի

ՍԱՏՄ-ն ժամանակավորապես կասեցրել է «Տաշիր պիցցայի» 4 մասնաճյուղի գործունեությունը

19 Հունիս 2025 10:32
Проходит заседание девятой сессии парламента восьмого созыва (прямое включение)

Ութերորդ գումարման խորհրդարանի իններորդ նստաշրջանի նիստը (ուղիղ)

19 Հունիս 2025 10:12

ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 19-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

19 Հունիս 2025 10:01
Տարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 19-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

19 Հունիս 2025 09:54
Իսրայելը հարվածել է Արաքի ծանր ջրի ռեակտորին, Իրանը՝ «Սորոկա» ԲԿ-ին

Իսրայելը հարվածել է Արաքի ծանր ջրի ռեակտորին, Իրանը՝ «Սորոկա» ԲԿ-ին

19 Հունիս 2025 09:30
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 19-ին

19 Հունիս 2025 07:39
Եպիսկոպոսները, կաթողիկոսի գիտությամբ, չեն կարող «մեկ ամիս ապրել առանց կնոջ»․ Փաշինյան

Հարված ՀՀ վարկին և Հայոց եկեղեցուն․ Մայր Աթոռը դատապարտել է Կարապետյանի ձերբակալությունը

19 Հունիս 2025 01:10
Դատարանի որոշումը մեծ ճանապարհի սկիզբ է, որը պիտի ունենա տրամաբանական ավարտ․ Նարեկ Կարապետյան

Դատարանի որոշումը մեծ ճանապարհի սկիզբ է, որը պիտի ունենա տրամաբանական ավարտ․ Նարեկ Կարապետյան

19 Հունիս 2025 00:28
Մեր հաղթանակին այլընտրանք չկա․ Կարապետյանի ուղերձը՝ կալանքից հետո

Մեր հաղթանակին այլընտրանք չկա․ Կարապետյանի ուղերձը՝ կալանքից հետո

19 Հունիս 2025 00:12
Պատրաստվում ենք բողոքարկել Կարապետյանի խափանման միջոցի մասին որոշումը․ փաստաբան

Պատրաստվում ենք բողոքարկել Կարապետյանի խափանման միջոցի մասին որոշումը․ փաստաբան

18 Հունիս 2025 23:54
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց․ փաստաբան

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց․ փաստաբան

18 Հունիս 2025 23:42
Իրանը մարտական պայմաններում առաջին անգամ միջին հեռահարության հրթիռ է արձակել. ԶԼՄ

Իրանը մարտական պայմաններում առաջին անգամ միջին հեռահարության հրթիռ է արձակել. ԶԼՄ

18 Հունիս 2025 23:15
«Մեր արտադրության ծավալը երկու անգամ մեծ է հայկականից»․ Կալուգայի գուբերնատորը՝ Փաշինյանի խոսքերի մասին

«Մեր արտադրության ծավալը երկու անգամ մեծ է հայկականից»․ Կալուգայի գուբերնատորը՝ Փաշինյանի խոսքերի մասին

18 Հունիս 2025 22:38
Դիվանագիտության և հիշողության միջև. ՀՀ արտաքին քաղաքականության վերափոխումը՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման համատեքստում

Ստամբուլում հունիսի 20-ին տեղի կունենա Փաշինյան-Էրդողան հանդիպում

18 Հունիս 2025 21:58
«Տաշիր Պիցցայի» կասեցված մասնաճյուղերի թիվը հասել է 4-ի

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի աշխատանքը

18 Հունիս 2025 21:07
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու․ Կարապետյանի փաստաբան

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու․ Կարապետյանի փաստաբան

18 Հունիս 2025 20:36
Արցախի նախագահի լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահը

Արցախի նախագահի լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահը

18 Հունիս 2025 19:32
Անհայտ կորածների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան

Անհայտ կորածների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան

18 Հունիս 2025 19:04
Մեր հայրենակիցները ցնծությամբ են տարածել երեկվա հակահայկական տեսանյութը․ Հայրապետյան

Մեր հայրենակիցները ցնծությամբ են տարածել երեկվա հակահայկական տեսանյութը․ Հայրապետյան

18 Հունիս 2025 18:37
Հակամարտությունը թեժանում է, առաջիկա օրերին Իրանից տարհանվող քաղաքացիների թիվը կավելանա․ Միրզոյան

Հակամարտությունը թեժանում է, առաջիկա օրերին Իրանից տարհանվող քաղաքացիների թիվը կավելանա․ Միրզոյան

18 Հունիս 2025 18:30
Երևանը պաշտոնական հայտագիր է ներկայացրել ՌԴ ԱԳՆ-ին՝ ՀՀ ներքին գործերին «միջամտության» համար. Միրզոյան

Երևանը պաշտոնական հայտագիր է ներկայացրել ՌԴ ԱԳՆ-ին՝ ՀՀ ներքին գործերին «միջամտության» համար. Միրզոյան

18 Հունիս 2025 18:25
ՀԷՑ-ի՝ ապօրինություն թույլ տված աշխատողներին պատժելու ենք, ինչպես ԶՊՄԿ-ի դեպքում էր․ Փաշինյան

ՀԷՑ-ի՝ ապօրինություն թույլ տված աշխատողներին պատժելու ենք, ինչպես ԶՊՄԿ-ի դեպքում էր․ Փաշինյան

18 Հունիս 2025 17:29
Երեկ խոստացան, որ 50 մեքենա թույլ կտան․ Պապոյանը՝ Վրաստանում կոնյակով բեռնատարների մասին

Երեկ խոստացան, որ 50 մեքենա թույլ կտան․ Պապոյանը՝ Վրաստանում կոնյակով բեռնատարների մասին

18 Հունիս 2025 17:25
Արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ (ուղիղ)
Արցախ

Արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ (ուղիղ)

19 Հունիս 2025 12:11

ԿարդալDetails
ԱԱԾ-ն հայտնել է, որ Հանրապետության հրապարակում «Ղարաբաղ» երգողներն Իրանի քաղաքացիներ են
Քաղաքականություն

ԶԼՄ-ն հայտնել է ԱԱԾ հնարավոր նոր տնօրենի անունը

19 Հունիս 2025 12:09

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Անդրանիկ Սիմոնյանը շուտով կնշանակվի ԱԱԾ տնօրենի պաշտոնում, գրել է «Հրապարակ»-ը։ Թերթի հաղորդմամբ՝ նա ԱԱԾ-ում աշխատել...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ