Շարունակվում է միջազգային մարդասիրական աջակցությունն Ուկրաինային, հայտնում է AnalitikaUA.net-ը։
Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Ռումինիայի թեմերը «Բարնաբաս» հիմնադրամի հետ Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմին են փոխանցել 20 տոննա մարդասիրական օգնություն և 30 000 ֆունտ սթեռլինգ:
Ներկայում հումանիտար օգնությունը բաժանվում է պատերազմից տուժածներին:
Ըստ կայքի՝ Ուկրաինայի հայերն առավելագույնս համակարգել են կարիքավորներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու ջանքերը։ Տուժած շրջանների բնակիչների համար Ուկրաինայի հայերի միությունն ու շրջանային համայնքներն արդեն հարյուրավոր տոննա բեռ են ուղարկել: Անուշադրության չի մատնվում նաև Մարիուպոլը, որտեղ բոլոր հնարավոր խողովակներով սննդամթերք և վառելիք են ներկրում։