Երևան-Քուվեյթ և Քուվեյթ-Երևան այսօրվա թռիչքները չեղարկվել են, տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանից։
Ժամանումների և թռիչքների ժամատախտակում գրանցված է, որ Երևան-Դուբայ, Երևան-Աբու-Դաբի և հակառակ ուղղություններով թռիչքները ուշանում են:
Այսօր ավելի վաղ Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, Թեհրանը պատասխանել է պատասխան գործողություններով։ Associated Press-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն մասնակցում է Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողությանը։ Reuters-ը տեղեկացրել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Թեհրանում չէ և տեղափոխվել է անվտանգ վայր։




































