Օգոստոսի 8-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Կենտրոնից տեղեկացնում են, որ ժամը 16։00-17-00-ն ընկած ժամանակահատվածում նշված հատվածներում կանխատեսվում է 39-41 աստիճան տաքություն։
Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Երևանում ցերեկը սպասվում է 38-40 աստիճան, երեկոյան՝ 32-34 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 30-35 աստիճան տաքություն։
Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 30-33, նախալեռնային շրջաններում՝ 35-37 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 26-31 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 28-32 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 31-34 աստիճան, հովտային շրջաններում՝ 33-36 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 30-33, նախալեռնային շրջաններում՝ 36-40 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 37-39, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 39-41 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 39-41 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 31-34, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 39-41 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 26-30, նախալեռնային շրջաններում՝ 28-31 աստիճան, հովտային շրջաններում՝ 36-39 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 32 աստիճան տաքություն։