Թուրքական կողմը հաստատել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Ըստ Թուրքիայի նախագահի հաղորդակցության բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կընդունի Փաշինյանին։
Հունիսի 17-ին 24news-ը հայտնել էր, որ Փաշինյանը Թուրքիայի նախագահի հետ քննարկելու է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կամ նմանատիպ մեկ այլ փաստաթղթի ստորագրման հարցը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հաստատել էր, որ Փաշինյանն Էրդողանի հրավերով հունիսի 20-ին կմեկնի Թուրքիա։