Փաշինյանը սպառնացել է աշխատանքից ազատել «ՀԷՑ»-ի այն աշխատակիցներին, որոնք իբրև թե աշխատակիցներին ստիպում են գնալ դատարան, որտեղ ընթանում է ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի դատավարությունը:
Փաշինյանն ասել է, որ ՀԷՑ-ը շուտով կդառնա պետական սեփականություն, որից հետո նրանց ներում չի լինելու։
«Տեսեք՝ հետո չասեք, վա՜յ, բոլորն ազատվելու են աշխատանքից։ Այն ԶՊՄԿ-ի ուժեղ տղերքի նման ծնկաչոք գալու եք մեր դռների դեմը կանգնեք, տեսե՛ք, ոչ մեկին ներում չի լինելու։ Նրանք, ովքեր ապօրինությունների մեջ փութաջանություն են ցուցաբերել, չգիտեմ, հետո «Տաշիր Պիցցա»-ում կարող ենք աշխատել որևէ բան»,- զգուշացրել է վարչապետը:
Ավելի վաղ սննդի տեսչությունն արդեն փակել էր «Տաշիր Պիցցա»-ի 4 կետ, իսկ ևս 30-ում տուգումներ իրականացրել։
Միևնույն ժամանակ, Փաշինյանը խոստացել է խրախուսել «ՀԷՑ»-ի այն աշխատակիցներին, որոնք հրաժարվեն մասնակցել Կարապետյանի աջակցության հանրահավաքին և «կահազանգեն, կհամագործակցեն իրավապահ մարմինների աշխատակիցների հետ, կտան կոնկրետ ցուցմունքներ»:
Մանրամասն՝ տեսանյութում։