• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
12 Հուլիս 2026 22:14
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Սյունիք կատարած այցից հետո Նարեկ Կարապետյանն արձագանքել է ՔՊ անդամների քննադատություններին

Քաղաքականություն,
14 Դեկտեմբեր 2025 18:24
ShareShareShare
telegram

«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Սյունիք կատարած այցից հետո արձագանքել է իշխանության ներկայացուցիչների քննադատություններին։

Առաջինն արձագանքել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, որը խորհուրդ էր տվել Կարապետյանին «հուշել, որ Վայոց ձորն արդեն գինեգործական կենտրոն է»։ Նա Պապոյանին արձագանքել է՝ համեմատական անցկացնելով Վրաստանի Կախեթի շրջանի հետ։

«Պապոյանը հայտարարել է, որ խնդրել է մեկը ինձ հուշի, թե Վայոց ձորն արդեն գինեգործական կենտրոն է։ Եկեք տեսնենք, թե ինչ գինեգործական կենտրոն է, որպեսզի համեմատենք իրական գինեգործական կենտրոնը պարոն Պապոյանի  պատկերացրած կենտրոնի հետ։ Համեմատում ենք Վրաստանի՝ օրինակ, Կախեթի մարզը Վայոց ձորի հետ։ Կախեթի մարզն ամեն տարի արտանում է մոտ 200 մլն դոլարի գինի, իսկ Վայոց ձորի մարզը՝ պարոն Պապոյանի ասած գինեգործական կենտրոնը, արտանում է 2-ից 2,5 մլն դոլարի գինի»,- հայտարարել է Կարապետյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը Կախեթի մարզից 15 անգամ ավելի քիչ գինի է արտահանում։

«Որպեսզի հասկանայինք, թե ինչու է պարոն Պապոյանն այսպիսի կարծիք հայտնել, ուսումնասիրեցի նրա կենսագրությունը։ Ամենայն հարգանքով, բայց նա աշխատել է խանութներում՝ որպես մարքեթինգի մասնագետ, և չեմ կարծում, որ նրա փորձառությունն օբյեկտիվ է, որքան օբյեկտիվ է հայկական ամենամեծ ընկերության, ամենամեծ ներդրողի ներկայացուցչի փորձառությունը։ Երբ մենք ասում ենք՝ գինեգործության կենտրոն, նկատի ունենք տասնյակ միլիոնների արտահանում, տասնյակ միլիոնների արտադրություն։ Բայց հասկանում եմ, մարդը, չունենալով այդ փորձը, չէր կարող իրական մասշտաբները պատկերացնելու հնարավորություն ունենալ»,- հավելել է Կարապետյանը։

Կարապետյանը երկրորդն անդրադարձել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի արձագանքին իր այն հայտարարությանը, ըստ որի՝ Սյունիքում կառավարության որոշմամբ մոտ 45 դպրոց է փակվում։ Թորոսյանը նշել էր, որ դպրոցները ոչ թե փակվում, այլ միավորվում են այլ դպրոցներին։ Նրա խոսքով՝ Թորոսյանն իրավացի չէ, երբ պնդում է, որ ոչ թե փակում, այլ միավորում են դպրոցները։  

Շարժման համակարգողը նշել է, որ կարող է բացատրել միավորվելու և փակվելու տարբերությունը՝ նորից պնդելով, որ Սյունիքում մոտ 45 դպրոց է փակվում։

«Երբ մի համայնքում կա երկու երկու դպրոց և երկու տեղ քիչ աշակերտներ, միավորում են, մի դպրոց է մնում։ Սա միավորումն է, բայց երբ հինգ տարբեր համայնքի դպրոցներ փակում ես և ձմռանը մարդիկ սարի ճանապարհով ստիպված են լինում 10 կիլոմետր անցնել ու երեխային դպրոց տանել, ինձ թվում է՝ սա ոչ թե միավորում, այլ  ուղղակի փակել է նշանակում։ Իսկ երբ պետությունից ֆինանսավորում ստացող ուսուցիչներին ես կրճատում, և գումար չի մտնում գյուղ, կարելի է ասել՝ գյուղի տնտեսական էջը փակվում է»,- ասել է Կարապետյանը։ 

Կարապետյանն արձագանքել է նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հայտարարությանը, թե «Սյունիք երբևէ չայցելած մարդիկ եկել են և Սյունիքից են ուզում խոսել»։ Կարապետյանի խոսքով՝ Ղուկասյանը գրառում անելու հանձնարարական է ստացել, բայց չի ուսումնասիրել իր կենսագրությունը։

«Չգիտեմ՝ կրկնե՞մ, թե՞ չկրկնեմ, բայց մայրական կողմս Գորիսից է, արմատներով՝ Տեղ գյուղից։ Այն Տեղ գյուղից, որից հայկական լեգիտիմ տարածք համարվող հարյուրավոր հեկտարներ ձեր ղեկավարի բանակցության արդյունքում հանձնվել է Ադրբեջանին առանց որևէ լուրջ հակազդեցության։ Չեմ ասում ռազմական, այլ դիվանագիտական հակազդեցության, և այդ իսկ պատճառով Տեղ գյուղի ամբողջ տնտեսությունը, անասնագլխաքանակը երկու անգամ ձեր կառավարման հետևանքով նվազել է։ Ու որքան գիտեմ՝ դուք այն մարզպետն եք, ում ժամանակ 45 դպրոց փակման ծրագրի տակ է»,- շեշտել է Կարապետյանը։ 

Հունիսին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո, օգոստոսին նա հայտարարել էր «Մեր ձևով» ժողովրդական շարժման ստեղծման մասին, որն սկզբում կլինի ապաքաղաքական, այնուհետ քաղաքական հայտ կներկայացնի։

«Մեր ձևով»-ն առաջարկել էր Մեղրիի զարգացման ծրագիր՝ կենտրոնանալով էներգետիկայի, լոգիստիկայի և բնակարանաշինության վրա, Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագիր՝ կենտրոնանալով Սևանա լճում ձմեռային զբոսաշրջության և ձկնաբուծության վրա, ինչպես նաև Հայաստանի քաղաքներում ու գյուղերում գործազրկության կրճատման ծրագիր: Շարժումը տեղեկացրել էր նաև Ալավերդու կենտրոնական զբոսայգու վերակառուցման ծրագրերի մասին և առաջարկել Վանաձորում երկու արդյունաբերական նախագիծ՝ պարարտանյութերի արտադրության քիմիական գործարանի վերականգնում և քաղաքում նավթի վերամշակման կենտրոնի ստեղծում։ Շարժումը նաև մեկնարկել է էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման համազգային ստորագրահավաք, առաջարկել Սյունիքի մարզի 5 շրջանի զարգացման տեսլական։

telegram
Tags: արձագանքՆարեկ ԿարապետյանՍյունիքՔՊ

Հարակից հրապարակումներ

Քարոզարշավի հավասարության երաշխիքները ՀՀ-ում խաթարված են. Արամ Վարդևանյան

Վարդևանյանը հայտարարել է ՍԴ որոշումից հետո հետապնդումների նոր ալիքի մասին

11 Հուլիս 2026 23:16

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը սոցիալական ցանցերում հրապարակված տեսաուղերձում անդրադարձել է ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ հարուցված քրեական գործերի նոր...

«Բիզնեսը մի խառնեք քաղաքականությանը»․ «Մուլտի Ուելնես»-ի աշխատակիցների պահանջը

«Բիզնեսը մի խառնեք քաղաքականությանը»․ «Մուլտի Ուելնես»-ի աշխատակիցների պահանջը

11 Հուլիս 2026 15:28

«Մուլտի Ուելնես» մարզաառողջարարային համալիրի աշխատակիցներն ու հաճախորդները բողոքի ակցիա են անցկացրել՝ ի աջակցություն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կալանավորված առաջնորդ Գագիկ Ծառուկյանի։...

«Կդառնանք ժողովրդի ձայնն ԱԺ-ում». «Ուժեղ Հայաստան»-ն այցելում է մարզեր

«Կդառնանք ժողովրդի ձայնն ԱԺ-ում». «Ուժեղ Հայաստան»-ն այցելում է մարզեր

11 Հուլիս 2026 14:53

«Ուժեղ Հայաստան» դաշինքը մտադիր է այցելել Հայաստանի բոլոր մարզեր, բնակիչների ձայնը դառնալ Ազգային ժողովում և նպաստել տարիներով անտեսված խնդիրների լուծմանը,...

Ես արցախցի եմ, Ծառուկյանը մեզ տուն ու աշխատանք է տվել. «Մուլտի Ուելնես»-ի աշխատակից

Ես արցախցի եմ, Ծառուկյանը մեզ տուն ու աշխատանք է տվել. «Մուլտի Ուելնես»-ի աշխատակից

11 Հուլիս 2026 14:52

Իրենց գործողություններով «Մուլտի Ուելնես»-ն ամեն օր վնաս է կրում. աշխատակից

Իրենց գործողություններով «Մուլտի Ուելնես»-ն ամեն օր վնաս է կրում. աշխատակից

11 Հուլիս 2026 14:47

Փաշինյանը դատարանի միջոցով ներողություն է պահանջել Մարուքյանից և Հովսեփյանից

Փաշինյանը դատարանի միջոցով ներողություն է պահանջել Մարուքյանից և Հովսեփյանից

11 Հուլիս 2026 13:56

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայցեր է ներկայացրել հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆիա...

Load More
Xosum
  • Լուրեր
Մոսկվայից Երևան ավտոբուսային ուղիղ երթուղի է գործարկվել

Մոսկվայից Երևան ավտոբուսային ուղիղ երթուղի է գործարկվել

12 Հուլիս 2026 21:52
Արաբկիր համայնքում կրակոցների հետևանքով երկու մարդ վիրավորվել է

Արաբկիր համայնքում կրակոցների հետևանքով երկու մարդ վիրավորվել է

12 Հուլիս 2026 21:14
ԱՄՆ-ն և Իրանը հայտնել են Հորմուզի միջադեպին հաջորդող փոխադարձ հարվածների մասին

Իրանը հայտնել է, որ ոչ մի նավ չի անցնի Հորմուզի նեղուցով մինչև իրավիճակի կարգավորումը

12 Հուլիս 2026 20:42
Իսրայելում նշանակվել է խորհրդարանական ընտրությունների օրը

Իսրայելում նշանակվել է խորհրդարանական ընտրությունների օրը

12 Հուլիս 2026 19:59
Հայ մարզիկները 4 մեդալ են նվաճել ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների ԵԱ-ում

Հայ մարզիկները 4 մեդալ են նվաճել ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների ԵԱ-ում

12 Հուլիս 2026 19:26
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

12 Հուլիս 2026 18:30
Ղազախ մարտիկը Ծառուկյանին ռևանշի է հրավիրել Հայաստանում

Ղազախ մարտիկը Ծառուկյանին ռևանշի է հրավիրել Հայաստանում

12 Հուլիս 2026 16:58

ԱՄՆ-ն ու Իրանը նոր հարվածներ են հասցրել միմյանց Պարսից ծոցում

12 Հուլիս 2026 15:28
Որտե՞ղ նշել Վարդավառը․ Armenia Today-ի ընտրանին

Որտե՞ղ նշել Վարդավառը․ Armenia Today-ի ընտրանին

12 Հուլիս 2026 14:00
Երևանում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը մահացել է

Երևանում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը մահացել է

12 Հուլիս 2026 12:58
Այսօր Վարդավառ է. եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը

Այսօր Վարդավառ է. եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը

12 Հուլիս 2026 11:45

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 12-ին

12 Հուլիս 2026 10:48
Сборная Армении вышла в финал чемпионата Европы FIBA U16 по баскетболу

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել FIBA C դիվիզիոնի ԵԱ եզրափակիչ

11 Հուլիս 2026 23:40
Քարոզարշավի հավասարության երաշխիքները ՀՀ-ում խաթարված են. Արամ Վարդևանյան

Վարդևանյանը հայտարարել է ՍԴ որոշումից հետո հետապնդումների նոր ալիքի մասին

11 Հուլիս 2026 23:16
Թբիլիսիում ընթացող RAF մրցաշարում Արման Ծառուկյանը հաղթել է Կուատ Խամիտովին

Թբիլիսիում ընթացող RAF մրցաշարում Արման Ծառուկյանը հաղթել է Կուատ Խամիտովին

11 Հուլիս 2026 22:39
Մոսկվայից Երևան ավտոբուսային ուղիղ երթուղի է գործարկվել
Հասարակություն

Մոսկվայից Երևան ավտոբուսային ուղիղ երթուղի է գործարկվել

12 Հուլիս 2026 21:52

Մոսկվայից Երևան ավտոբուսային ուղիղ երթուղիներ են գործարկվել «Կրասնոգվարդեյսկի» միջազգային ավտոկայարանից, ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայի փոխքաղաքապետ Մաքսիմ Լիկսուտովը։ Ավտոբուսները կմեկնեն շաբաթը...

Read moreDetails
Արաբկիր համայնքում կրակոցների հետևանքով երկու մարդ վիրավորվել է
Պատահար

Արաբկիր համայնքում կրակոցների հետևանքով երկու մարդ վիրավորվել է

12 Հուլիս 2026 21:14

Երևանի Արաբկիր համայնքում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կան վիրավորներ, հայտնել է Shamshyan.com-ը։ Կայքի հաղորդմամբ,...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ