Կոտայքի մարզում ավտավթարի հետևանքով երկու մարդ է տուժել, հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի փոխանցմամբ՝ Հրազդան քաղաքում բախվել են Հրազդան-Երևան երթուղին սպասարկող թիվ 270 մարդատար «Գազել»-ն ու Opel մակնիշի ավտոմեքենան:
2 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։
Հարուցվել է քրեական գործ, պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
























