Կառավարությունն առաջարկում է պետական մարմիններին թույլ տալ ավիատոմսեր ձեռք բերել ոչ միայն govtravel.am հարթակից, այլև ավիաընկերություններից և միջազգային օնլայն հարթակներից։
Կառավարությունը Ֆինանսների նախարարության առաջարկին հավանություն է տվել նոյեմբերի 27-ի նիստին։ Նախարարության նախագծով նախատեսվում է գործողումների համար ավիատոմսեր գնելու դեպքում հրաժարվել միայն govtravel.am հարթակից կախված լինելու պահանջից և պետական մարմիններին տրամադրել ավելի ճկուն հնարավորություն՝ ավիատոմս գնելու բաց շուկայից։
Նոր կարգավորմամբ՝ պետական կառույցներում հնարավորություն կունենան ավիատոմսեր ձեռք բերել նաև ավիափոխադրողների պաշտոնական կայքերից, միջազգային որոնողական և ամրագրման հարթակներից (Expedia, Skyscanner, Trip.com, Booking.com Flights, Google Flights և այլն)։
Նախագծով սահմանվում է նաև ամսական հաշվետվության պահանջը, որը պետական մարմինները պետք է հրապարակեն procurement.am կայքում հրապարակմամբ։
Կառավարությունը նշում է, որ փոփոխությունը կնպաստի գործընթացի պարզեցմանը, մրցակցային գնային առաջարկներին, ինչպես նաև թափանցիկության բարձրացմանը։ Լրացուցիչ բյուջետային ծախսեր չեն նախատեսվում։ Նախագծի ընդունման դեպքում նոր կարգն ուժի մեջ կմտնի 2026 թվականի մարտի 2-ից։






































