Քոնոր Մաքգրեգորը տեսաուղերձ է հրապարակել ուղղված հայերին, որն սկսվում է «Բարև, Հայաստան» բառերով»: Մարտիկը հայտարարել է, որ իր ֆիրմային գարեջուրը՝ Forged Irish Stout-ը, շուտով կհայտնվի Հայաստանում:
Իռլանդացի մարզիկ և UFC-ի հայտնի աստղը նման կերպ ընդլայնում է իր՝ «աշխարհի ամենաքաղցր» խմիչքի վաճառքը նոր շուկաներ, այդ թվում՝ Հայաստան, Բելառուս, Վրաստան, Լատվիա և Ռուսաստան: Տարածաշրջանում բրենդի դիստրիբյուտորը կլինի Վազգեն Շիրվանյանը, որը ներկայացնում է Forged Irish Stout-ը 11 երկրում:
2019-ին Մակգրեգորը հրապարակավ աջակցություն էր հայտնել հայերին։ Այն ժամանակ մարտիկը հորդորել էր. «Ես միշտ հայերի կողմն եմ։ Մի՛ փորձեք հայերի հետ՝ նրանք գիտեն, ինչպես աշխատել և կռվել մինչև վերջ»։
Այս խոսքերն արագ տարածվել էին հայկական մեդիայում և ընդունվել որպես հայ ժողովրդի նկատմամբ հարգանքի ժեստ:




































