• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
17 Հունիս 2025 22:19
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Վարչապետն Արարատի մարզում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին

Մարզեր,
11 Հունիս 2022 17:10
ShareShareShare
Վարչապետն Արարատի մարզում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին
telegram

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց է կատարել Արարատի մարզ: Կառավարության ղեկավարին ուղեկցել են փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը:

Վարչապետն այցի շրջանակում ծանոթացել է մի քանի համայնքներում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող նախագծերի իրականացման ընթացքին:

Նիկոլ Փաշինյանը նախ եղել է Դեղձուտ համայնքում, որտեղ «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրով կառուցվում է մոդուլային դպրոց: Վարչապետը շրջայց է կատարել շինհրապարակում՝ ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին: Զեկուցվել է, որ կրթօջախը կառուցվում է ՀՀ կրթության և գիտութան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ինչպես նաև միջազգային և տեղական շահագրգիռ կազմակերպությունների համատեղ մշակած մոդելով: Այն հիմնված է անվտանգության, ներառականության, էներգախնայողության ժամանակակից չափանիշների վրա։ Դպրոցը նախատեսված է 120 աշակերտի համար: Շինաշխատանքները սկսվել են 2020 թվականին, կավարտվեն այս տարի: Ծրագրի արժեքն է 799 միլիոն դրամ:

Վարչապետը զրուցել է դպրոցի ուսուցիչների հետ, ովքեր շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին համայնքում ժամանակակից դպրոց հիմնելու ծրագիրն իրականացնելու և աշակերտներին լավագույն պայմաններով ապահովելու համար: Նիկոլ Փաշինյանը հորդորել է նրանց մասնակցել ատեստավորման գործընթացին, բարձրացնել մասնագիտական որակավորումը, ինչի արդյունքում նաև էական կբարձրանա ուսուցիչների աշխատավարձերը:

Նիկոլ Փաշինյանը զրուցել է նաև տեղի բնակիչների հետ, լսել նրանց խնդիրներն ու հորդորել մասնակցել կառավարության կողմից ժամանակակից գյուղատնտեսություն հիմնելու բոլոր, այդ թվում՝ կաթիլային ոռոգման ծրագրին: Ներկաներին տեղեկատվություն է ներկայացրել նաև Էկոնոմիկայի փոխնախարարը:

Վարչապետի հաջորդ կանգառը եղել է Բերդիկ-Այգեստան ավտոճանապարհահատվածում, որտեղ ծանոթացել է իրականացվող վերակառուցման աշխատանքներին: ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում իրականացվում են ջրահեռացման, ասֆալտապատման աշխատանքներ։ Ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտել սույն տարվա նոյեմբերին: Ծրագրի արժեքը կազմում է 360 մլն դրամ:

Այնուհետև վարչապետ Փաշինյանն այցելել է Վերին Դվին համայնք, որտեղ շրջայց է կատարել պետական օժանդակությամբ մասնավոր հատվածի կողմից հիմնված գյուղմթերքի պահպանման սառնարանային տնտեսության տարածքում, ծանոթացել վերջինիս գործունեությանը: Տնտեսությունն ունի մոտ 5000 տոննա տարողություն, որի հիմնմանը կառավարությունն օժանդակել է ագրոպարենային լիզինգային ծրագրի շրջանակում: Ընդհանուր ծրագրի արժեքը կազմել է 400 մլն դրամ, որից 300 մլն դրամը տրամադրվել է պետության կողմից՝ վերը նշված ծրագրով: Վարչապետ Փաշինյանը ողջունել է տնտեսության հիմնումը և ընդգծել, որ կառավարությունը շարունակելու է տարբեր ծրագրերի միջոցով օժանդակել գյուղացիական տնտեսություններին՝ ժամանակակից տնտեսություններ հիմնելու գործում:

Այս համայնքում կառավարության ղեկավարը ծանոթացել է նաև կրկին մասնավորի կողմից հիմնվող ժամանցի կենտրոնի կառուցման աշխատանքներին: Ծրագրի նպատակով արդեն իսկ ներդրվել է 1,2 մլն դոլար: Այն ունենալու է նաև ժամանակակից լողավազան:

Վարչապետի հաջորդ կանգառը եղել է Այգեզարդ համայնքում: Այստեղ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով վերանորոգված համայնքային այգում ստեղծված պայմաններին, որին հարակից տարածքում կառուցվել են նաև ֆուտբոլի, թենիսի և բասկետբոլի ժամանակակից խաղադաշտեր: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 44 մլն դրամ, 65%-ը հատկացրել է համայնքը, 35%-ը՝ կառավարությունը:

Այստեղ վարչապետը ևս զրուցել է տեղի բնակիչների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին, պատասխանել մի շարք հարցերի: Նիկոլ Փաշինյանը եղել է նաև համայնքում մասնավոր հատվածի կողմից հիմնված հրաձգարանում, ծանոթացել ստեղծված պայմաններին:

Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է նաև Այնթափ-Մխչյան-Արտաշատ-Այգավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի հատվածների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Զեկուցվել է, որ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակում իրականացվում են արհեստական կառուցվածքների, ճանապարհային պաստառի կառուցման աշխատանքներ։ Ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտել սույն տարվա նոյեմբերին: Ծրագրի արժեքը կազմում է 1 մլրդ 699 մլն դրամ:

Վարչապետին է ներկայացվել նաև Եղեգնավան-Այգավան ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը: Դրանք նախատեսվում է ավարտել սույն տարվա նոյեմբերին: Ծրագրի արժեքը կազմում է 259 մլն դրամ:

Նիկոլ Փաշինյանի վերջին կանգառը եղել է Արարատ քաղաքում, որտեղ վարչապետը ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով վերակառուցված զբոսայգում ստեղծված պայմաններին: Ծրագրի արդյունքում սալիկապատվել է այգու ամբողջ տարածքը, վերանորոգվել է շատրվանն ու ամֆիթատրոնը, փոխվել են նստարանները, անցկացվում է ոռոգման ցանց և լուսավորության համակարգ: Այգու բարեկարգման արժեքը կազմել է 100 մլն դրամ է, որից 70%-ը հատկացվել է քաղաքային բյուջեից, 30%-ը` պետական:

telegram
Tags: Արարատի մարզԳնել ՍանոսյանՆիկոլ Փաշինյանսուբվենցիոն ծրագրեր

Առնչվող Նորություններ

Երևանում և մարզերում ուժեղ քամու հետևանքով արտակարգ դեպքեր են գրանցվել

Երևանում և մարզերում ուժեղ քամու հետևանքով արտակարգ դեպքեր են գրանցվել

15 Հունիս 2025 13:54

Հունիսի 14-ին Երևանում և մարզերում ուժեղ քամու հետևանքով 38 արտակարգ դեպք է գրանցվել, հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Երևանում...

Գյումրու որոշ թաղամասեր, Արթիկի շուրջ 10 բնակավայր հոսանքազրկված են. մարզպետարան

Գյումրու որոշ թաղամասեր, Արթիկի շուրջ 10 բնակավայր հոսանքազրկված են. մարզպետարան

14 Հունիս 2025 23:56

Գյումրու որոշ թաղամասեր, Արթիկի շուրջ 10 բնակավայր հոսանքազրկված են, հայտնում է Շիրակի մարզպետարանը։ Ուժեղ պտտահողմը, 17-32 մ/վ արագությամբ քամին, նախնական...

Մի շարք մարզերում ուժեղ քամուց վնասվել են տանիքներ, տապալվել ծառեր․ ՆԳՆ

Մի շարք մարզերում ուժեղ քամուց վնասվել են տանիքներ, տապալվել ծառեր․ ՆԳՆ

14 Հունիս 2025 21:56

Արագածոտնի, Լոռու, Շիրակի մարզերում դիտվել է քամու ուժգնացում՝ 17-32 մ/վ արագությամբ, ինչի հետևանքով վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ,...

Հունիսի 12-ին տեղի կունենան Վաղարշապատ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները․ «Էջմիածին» դաշինքի ղեկավար

Հունիսի 12-ին տեղի կունենան Վաղարշապատ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները․ «Էջմիածին» դաշինքի ղեկավար

11 Հունիս 2025 14:42

Հունիսի 12-ին տեղի կունենան Վաղարշապատ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները, Ֆեյսբուքի իր էջում գրել է Վաղարշապատի ավագանու «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ...

Ընդդիմադիր պատգամավորները հայտնել են Սյունիքի սահմանամերձ գյուղերի տնտեսական վիճակի վատթարացման մասին

Ընդդիմադիր պատգամավորները հայտնել են Սյունիքի սահմանամերձ գյուղերի տնտեսական վիճակի վատթարացման մասին

03 Հունիս 2025 19:32

Սյունիքի մարզի սահմանամերձ Խոզնավար, Վաղատուր և Խնածախ գյուղերում տնտեսական վիճակը վատթարացել է 2020 թվականի պատերազմի հետևանքով հարակից արոտավայրերի և խոտհարքների՝...

Սյունիքի դիմակայունության բարձրացումը կառավարության առաջնահերթությունն է․ Դավիթ Խուդաթյան

Սյունիքի դիմակայունության բարձրացումը կառավարության առաջնահերթությունն է․ Դավիթ Խուդաթյան

02 Հունիս 2025 11:44

Սյունիքի կայունության բարձրացումը Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է, իր ելույթում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝...

Ավելին
  • Լուրեր
«Ուզում էին մասկի-շոու անել»․ Կարապետյանը մեկնաբանել է իր տան խուզարկությունը

«Ուզում էին մասկի-շոու անել»․ Կարապետյանը մեկնաբանել է իր տան խուզարկությունը

17 Հունիս 2025 21:56
Մարիա Զախարովան արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ քննադատությանը Մեդինսկու՝ Ղարաբաղի հարցի վերաբերյալ

Մոսկվայում ուշադիր հետևում են Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին. Զախարովա

17 Հունիս 2025 21:23
Հանգի՛ստ, առանց էմոցիաների․ ոստիկանները՝ Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ

Հանգի՛ստ, առանց էմոցիաների․ ոստիկանները՝ Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ

17 Հունիս 2025 21:06
Եպիսկոպոսները, կաթողիկոսի գիտությամբ, չեն կարող «մեկ ամիս ապրել առանց կնոջ»․ Փաշինյան

Դատապարտում ենք քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումը․ Մայր Աթոռը՝ Կարապետյանի դեմ գործողությունների մասին

17 Հունիս 2025 20:54
Հիմնական հենասյունն է վտանգի տակ, գան սաղիս տունը մտնե՞ն, նոր հասկանա՞նք ինչ է կատարվում․ Կարապետյան

Հիմնական հենասյունն է վտանգի տակ, գան սաղիս տունը մտնե՞ն, նոր հասկանա՞նք ինչ է կատարվում․ Կարապետյան

17 Հունիս 2025 20:29
Ավելի քան 45 անձ է բերման ենթարկել, ձեռքի կոտրվածքներով տղաների էլ են տարել․ Կարապետյան

Ավելի քան 45 անձ է բերման ենթարկել, ձեռքի կոտրվածքներով տղաների էլ են տարել․ Կարապետյան

17 Հունիս 2025 20:16
Հայաստանի համար չափազանց կարևոր է մնալ ԵԱՏՄ-ում․ Սամվել Կարապետյան

Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով. Կարապետյան

17 Հունիս 2025 19:48
Մեր ընտանիքը բազմիցս թիրախավորվել է, ոտքի վրա կանգնած ենք. Կարապետյանը՝ եղբոր ձերբակալության մասին

Մեր ընտանիքը բազմիցս թիրախավորվել է, ոտքի վրա կանգնած ենք. Կարապետյանը՝ եղբոր ձերբակալության մասին

17 Հունիս 2025 19:30
Փաշինյանին քննադատելուց հետո ուժայինները խուզարկում են Սամվել Կարապետյանի տունը (ուղիղ)

Փաշինյանին քննադատելուց հետո ուժայինները խուզարկում են Սամվել Կարապետյանի տունը (ուղիղ)

17 Հունիս 2025 18:39
Ռուսական Forbes-ի կոմերցիոն անշարժ գույքի սեփականատերերի թոփ 10-ում Սամվել Կարապետյանն զբաղեցրել է 2-րդ տեղը

Գործարար Սամվել Կարապետյանի երևանյան տունը խուզարկվել է եկեղեցու թեմայով Փաշինյանին քննադատելուց հետո

17 Հունիս 2025 18:15
Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը ձերբակալվել է

Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը ձերբակալվել է

17 Հունիս 2025 18:02
Տեսնում եմ պետական անվտանգության խնդիր․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի զավակ ունենալու հնարավորության մասին

Փաշինյանը 4 օրվա դադարից հետո շարունակել է եկեղեցուն ուղղված հայտարարությունները

17 Հունիս 2025 17:31
Իրանն Իսրայելի գործողությունների մեջ Ադրբեջանի ներգրավվածության փաստեր չունի. Սոբհանի

Իրանն Իսրայելի գործողությունների մեջ Ադրբեջանի ներգրավվածության փաստեր չունի. Սոբհանի

17 Հունիս 2025 17:02
Հայաստանը չի վճարում ՀԱՊԿ-ի անդամավճարները, զուգահեռ օգտվում է տնտեսական կապերից․ Զատուլին

ԶԼՄ-ն հայտնել է Փաշինյան-Էրդողան սպասվող հանդիպման օրակարգի հնարավոր մանրամասները

17 Հունիս 2025 17:00
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը (ուղիղ)

Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը (ուղիղ)

17 Հունիս 2025 16:54
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը (ուղիղ)

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը (ուղիղ)

17 Հունիս 2025 16:45
OpenAI-ը պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ՝ ԱՄՆ ռազմական կարիքների համար ԱԻ գործիքներ տրամադրելու համար

OpenAI-ը պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ՝ ԱՄՆ ռազմական կարիքների համար ԱԻ գործիքներ տրամադրելու համար

17 Հունիս 2025 16:36
Ի՞նչ 300 դպրոց, ի՞նչ Ակադեմիական քաղաք․ 46 դպրոց ԱԶԲ ֆինանսավորմամբ ստացել եք․ Մանուկյան

Ի՞նչ 300 դպրոց, ի՞նչ Ակադեմիական քաղաք․ 46 դպրոց ԱԶԲ ֆինանսավորմամբ ստացել եք․ Մանուկյան

17 Հունիս 2025 16:25
Հայտարարությունների ժամ ԱԺ-ում (ուղիղ)

Հայտարարությունների ժամ ԱԺ-ում (ուղիղ)

17 Հունիս 2025 16:24
ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը (ուղիղ)

ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը (ուղիղ)

17 Հունիս 2025 16:17
Հյուսիս-Հարավ ճանապարհի շահագործման հստակ ժամկետներ չկան․ Խուդաթյան

Հյուսիս-Հարավ ճանապարհի շահագործման հստակ ժամկետներ չկան․ Խուդաթյան

17 Հունիս 2025 16:13
Մենք հասկանում ենք, որ չենք կարող միաժամանակ լինել թե՛ ԵԱՏՄ, թե՛ ԵՄ անդամ․ Փաշինյան

Փաշինյանն Էրդողանի հրավերով հունիսի 20-ին մեկնելու է Թուրքիա

17 Հունիս 2025 15:46

Կառավարությունն ուսումնասիրում է կուտակիչ կայանների տեղադրումը․ Խուդաթյան

17 Հունիս 2025 15:46
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը (ուղիղ)

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը (ուղիղ)

17 Հունիս 2025 15:38
Սամվել Կարապետյանը քննադատել է ՀՀ  իշխանությունների հայտարարությունները եկեղեցու և կաթողիկոսի հասցեին

Սամվել Կարապետյանը քննադատել է ՀՀ իշխանությունների հայտարարությունները եկեղեցու և կաթողիկոսի հասցեին

17 Հունիս 2025 15:30
Հայաստանի միջոցով տարհանվել է Հնդկաստանի՝ Իրանում ուսանող 110 քաղաքացի. ԱԳՆ

Հայաստանի միջոցով տարհանվել է Հնդկաստանի՝ Իրանում ուսանող 110 քաղաքացի. ԱԳՆ

17 Հունիս 2025 15:25
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստ (ուղիղ)

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստ (ուղիղ)

17 Հունիս 2025 15:05
Իրանը մինչև հունիսի 18-ը երկարաձգել է ներքին և միջազգային չվերթերի արգելքը

Իրանը մինչև հունիսի 18-ը երկարաձգել է ներքին և միջազգային չվերթերի արգելքը

17 Հունիս 2025 15:01
Օմանի ծոցում բախվել է երկու նավթատար նավ

Օմանի ծոցում բախվել է երկու նավթատար նավ

17 Հունիս 2025 14:55
«Լսարանում չենք և դուք դասախոս չեք»․ Գալյանի հարցազրույցն անավարտ է մնացել, ԱՆ խոսնակն արձագանքել է

«Լսարանում չենք և դուք դասախոս չեք»․ Գալյանի հարցազրույցն անավարտ է մնացել, ԱՆ խոսնակն արձագանքել է

17 Հունիս 2025 14:42
«Ուզում էին մասկի-շոու անել»․ Կարապետյանը մեկնաբանել է իր տան խուզարկությունը
Քաղաքականություն

«Ուզում էին մասկի-շոու անել»․ Կարապետյանը մեկնաբանել է իր տան խուզարկությունը

17 Հունիս 2025 21:56

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը մեկնաբանել է իր տանը կատարվող խուզարկությունը: «Ուզում էին մասկի-շոու անել ու ինձ ձերբակալել։ Իսկ...

ԿարդալDetails
Մարիա Զախարովան արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ քննադատությանը Մեդինսկու՝ Ղարաբաղի հարցի վերաբերյալ
Աշխարհում

Մոսկվայում ուշադիր հետևում են Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին. Զախարովա

17 Հունիս 2025 21:23

Ռուսական կողմն ուշադրությամբ հետևում է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել Է ՌԴ ԱԳՆ...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ