Ռուսաստանն ուշադիր հետևում է ՀԷՑ-ի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Արտասահմանում ռուսական բիզնեսի շահերի պաշտպանությունը գերակա է, բացարձակ գերակայություն»,- ասել է նա՝ մեկնաբանելով ընկերության լիցենզիայի չեղարկումը։
Մոսկվան և Երևանն ստեղծել են միջկառավարական խողովակներ նման հարցեր քննարկելու համար»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նա նշել է, որ վերջին 20 տարվա ընթացքում ՀԷՑ-ն առաջատար խաղացող էր Հայաստանի էներգետիկ շուկայում՝ ապահովելով 200 000 քաղաքացու աշխատատեղ և կանոնավոր կերպով վճարելով հարկերը։
Զախարովան հիշեցրել է, որ 10 տարի առաջ ընկերության վերահսկողությունն ստանձնելուց հետո Կարապետյանն օգտագործել է իր անձնական միջոցները՝ էլեկտրաէներգիայի սակագների աճը փոխհատուցելու համար՝ համագործակցելով Հայաստանի կառավարության հետ։ Նա նաև ներկայացրել է այն միջոցները, որոնք ընկերությունը ծախսել է ենթակառուցվածքների արդիականացման և նախատեսված ներդրումների վրա։
Զախարովան հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունների կողմից նշանակված նոր կառավարիչները կկարողանան ներկայացնել «ավելի արդյունավետ կառավարման մոդել»՝ նշելով, որ «դատավճիռը պետք է հիմնված լինի կոնկրետ դեպքերի վրա»։
Իշխանությունները ՀԷՑ-ը վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էին նախաձեռնել, երբ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը եկեղեցուն աջակցելուց հետո կալանավորվել էր։ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը հուլիսի 22-ին որոշում էր ընդունել, որը ՀՀ կառավարությանը պարտավորեցնում է ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։ Օգոստոսի 4-ին արբիտրաժը հաստատել էր ընկերության բռնագրավումն արգելող որոշման պարտադիր լինելը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 17-ին որոշում էր կայացրել դադարեցնել «Տաշիր կապիտալին» պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լիցենզիան։
Մանրամասները՝ տեսանյութում։





































