Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ անցած 16 շախմատիստների թվում է, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը ևս 1/8 եզրափակչում են, տեղելացնում է ֆեդերացիան:
Սարգսյանը (վարկանիշ՝ 2624) 1/8 եզրափակչում կմրցի ուզբեկ գրոսմայստեր Նոդիրբեկ Յակուբոևի (վարկանիշ՝ 2689) հետ: Արոնյանի (վարկանիշ՝ 2722) մրցակիցը հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգաիսին է (վարկանիշ՝ 2773), իսկ Սևյանը (վարկանիշ՝ 2698) կմրցի չինացի գրոսմայստեր Վեյ Իի (վարկանիշ՝ 2754) հետ:
Մրցաշարում 1-3-րդ հորիզոնականներն զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու 2026 թվականի հավակնորդների մրցաշարին: 1/8 եզրափակչի առաջին խաղը կմեկնարկի նոյեմբերի 14-ին՝ Հայաստանի ժամանակով 13:30-ին:






































