ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանների հանդիպումները ՀՀ չորս բարձրաստիճան պաշտոնյաների հետ հասարակական և փորձագիտական շրջանակները կապել են տարածաշրջանային նոր հնարավոր լարվածության հետ, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ տեսակետներ կան, թե նման ակտիվ դիվանագիտական շփումները կարող են կապված լինել այն փաստի հետ, որ խաղաղության հռչակագրի՝ օգոստոսի 8-ին ստորագրված որոշ դրույթներ վտանգված են, և իշխանություններն այդ ահազանգը հնչեցնելու խնդիր ուներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հանդիպել էր դեսպաններին, ապա նրանց ընդունել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Առանձին հանդիպմամբ դեսպաններին խորհրդարանում ընդունել էր փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, իսկ ԱԳՆ-ում՝ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:





































