Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող անպարկեշտ տեսանյութերի տարածման առնչությամբ ներկայացված հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել, Armenia Today-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից։
Քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը` տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով, առավելագույն պատիժն ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով-խմբ․)։
Հոկտեմբերի 25-ին Armenian WikiLeaks տելեգրամյան ալիքը տեսանյութ էր հրապարակելով՝ նշելով, թե «արքեպիսկոպոսը սեռական կապի մեջ է իր քեռակնոջ հետ»։ Ավելի ուշ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀՀ գլխավոր դատախազություն էր ուղարկել հանցագործության վերաբերյալ հաղորդում՝ ենթադրաբար արքեպիսկոպոսի անձնական կյանքի գաղտնիությունը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ։
Արքեպիսկոպոսը զրպարտություն և հերյուրանք էր անվանել տեսանյութը՝ նշելով, որ այն ուղղված է իր և եկեղեցու դեմ:
Հոկտեմբերի 27-ին արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն արձագանքել էր տեսանյութերին և նշել, որ անձնական կյանքին ցանկացած միջամտություն, հատկապես տեղեկատվության հրապարակմամբ ուղեկցվող, անթույլատրելի է և քրեորեն պատժելի: Նա հստակեցրել էր, որ մասնագիտացված գործակալություններն ունեն հեռախոսազրույցներ անցկացնելու օրինական իրավունք և կարողություն, սակայն դա չի խոչընդոտում այլ անձանց դրանք անօրինական կերպով իրականացնելուն, ինչը նույնպես քրեական հանցագործություն է։ Դատախազությունից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ հաղորդմանն ընթացք է տրվել։
Կարդացեք նաև՝
























