Երեք տարեկան Տիգրան Օվանեսովի անհետացման դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել, Armenia Today-ին հայտնել են ՔԿ-ից։
Քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սպանություն, առավելագույն պատիժը՝ ցմահ ազատազրկում-խմբ․)։
Armenia Today-ին ավելի ուշ Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը տեղեկացրել է, որ ժամը 17։30-ի դրությամբ՝ երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են։
Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա երեխան, ըստ ՆԳՆ ստացած ահազանգի, կորել էր հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում։
Հոկտեմբերի 28-ի՝ ժամը 12։30-ի դրությամբ, երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում էին՝ ոստիկանական, փրկարարական և կամավորական մեծաթիվ ուժերի ներգրավմամբ։
Նյութը թարմացվել է 17։45-ին։





































