«Նոան» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության Լիգայի փուլի 2-րդ տուրում ոչ-ոքի է խաղացել ռումինական «Ունիվերսիտատյա Կրայովայի» հետ, հայտնում է հայկական ակումբը։
Խաղն ավարտվել է 1։1 հաշվով։
«Նոան» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության Լիգայի փուլի առաջին խաղում հաղթել էր Խորվաթիայի չեմպիոն «Ռիեկային»։






































