Ձերբակալվել են Իջևանի նախկին քաղաքապետ (Վարուժան Ներսիսյան-խմբ․) և նրա որդին, Armenia Today-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Նրանց ձերբակալել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում
«Նրանք մեղադրվում են փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ»,- հավելել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ներսիսյանը Հայաստանի հանրապետական կուսակցությունից է, քաղաքապետի պաշտոնն զբաղեցրել է 1999-2011 թվականներին։




































