Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական ALAN թվային առողջապահության համակարգի հիմնադիր Ժան-Շառլ Սամուելյանի, Flagship Pionerring ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանի հետ քննարկել է առողջապահության ապահովագրության համակարգի ներդրման հարցը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ապահովագրության համակարգի ներդրումը կունենա առանցքային նշանակություն ինչպես ոլորտի, այնպես էլ հանրության համար։
Նշվում է, որ Սամուելյանը ներկայացրել է ALAN թվային առողջապահության համակարգի գործունեությունը, հնարավորություններն ու առավելությունները, որոնք միտված են ոլորտի թվայնացմանը, մատուցվող ծառայությունների դյուրացմանն ու բարելավմանը։
Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։
Հոկտեմբերի 1-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր 2026 թվականից պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի գործարկման մասին։ Նա նշել էր, որ համակարգը կներառի քաղաքացիների երեք կատեգորիա։ ՀՀ կառավարությունը 2023 թվականի փետրվարին հաստատել էր երկրում առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգը։
Կարդացեք նաև՝






































