Հայ պատանի շախմատիստներն աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում առաջատարների շարքում են, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Մինչև 14 տարեկան պատանիների խմբում Մանվել Առաքելյանը 5 հնարավորից ունի 4,5 միավոր և կիսում է 2-րդ հորիզոնականը: Նույն տարիքային խմբում Տիգրան Համբարձումյանը վաստակել է 3,5 միավոր, իսկ Տիգրան Սողոմոնյանը՝ 2 միավոր:
Մինչև 18 տարեկան պատանիների խմբում Վահե Սուքիասյանն ունի 4 միավոր և կիսում է 2-րդ հորիզոնականը: Նույն տարիքային խմբում Ռոբերտ Փիլիպոսյանը և Ռուդոլֆ Փաշիկյանն ունեն 3,5 միավոր։
Մինչև 16 տարեկան աղջիկների խմբում Անի Ավետիսյանը վաստակել է 4 միավոր և կիսում է 6-րդ հորիզոնականը: Նույն տարիքային խմբում Անահիտ Մկրտչյանն ունի 3,5 միավոր:
Մինչև 18 տարեկան աղջիկների խմբում Նվարդ Հայրապետյանն ունի 3 միավոր, իսկ մինչև 16 տարեկան պատանիների խմբում Վաչե Հովակիմյանը՝ 3 միավոր,
մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Գաբրիելա Հարությունյանը՝ 3 միավոր:
Հաջորդ խաղափուլը կմեկնարկի հոկտեմբերի 9-ին:






































