Ֆրանսիայի Ազգային ժողովի բյուրոն՝ խորհրդարանի ստորին պալատի բարձրագույն կոլեգիալ մարմինը, չի ընդունել երկրի նախագահ Էմանուել Մակրոնին իմփիչմենթ հայտարարելու առաջարկը, հաղորդում է Le Figaro-ն։
Առաջարկը ներկայացրել էր ընդդիմադիր ձախ ուժը՝ «Անհնազանդ Ֆրանսիա» (La France Insoumise) կուսակցությունը։ Նախաձեռնությանը դեմ են քվեարկել Մակրոնի կուսակցության պատգամավորները, իսկ ձախերը, կանաչները և սոցիալիստները քվեարկել են կողմ։ «Ազգային միավորում» կուսակցության պատգամավորները քվեարկությանը ձեռնպահ են մնացել։
Հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն կոչ էր արել իմփիչմենթի գործընթաց սկսել Մակրոնի դեմ։ Ֆիլիպոյի խոսքով՝ Մակրոնը պատրաստ է «ձեռնարկել ամեն ինչ՝ իշխանությունը պահպանելու համար»։

























