Հոկտեմբերի 8-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկն սպասվում է 28-30 աստիճան, երեկոյան՝ 20-22 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 22-27 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 21-25, նախալեռնային շրջաններում՝ 26-28 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 22-25 աստիճան տաքություն։
Լոռու մարզում սպասվում է 24-27 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 22-25 աստիճան, հովտային շրջաններում՝ 25-28 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 21-24 նախալեռնային շրջաններում՝ 25-30 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 26-30, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 29-31 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 29-31 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 22-26, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 29-31 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 21-24, նախալեռնային շրջաններում՝ 22-26 աստիճան, հովտային շրջաններում՝ 28-30 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 24 աստիճան տաքություն։




































