Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության որակավորման փուլում Հայաստանը ներկայացնող մարզիկ Մալխաս Ամոյանը հաղթել է թուրք մրցակից Ահմեդ Իլմազին, տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Թուրք մրցակցի նկատմամբ Ամոյանը առավելության է հասել 3։1 հաշվով և դուրս եկել առաջնության կիսաեզրափակիչ։ Նրա հաջորդ մրցակիցն Իրանի ներկայացուցիչ Ալիռեզա Աբդևալին է։
Ամոյանը ժամանակից շուտ՝ 10-0 հաշվով, հաղթել էր նաև լեհ մարզիկին և դուրս եկել առաջնության 1/4 եզրափակիչ: Սեպտեմբերի 18-ին՝ ավելի վաղ, Հայաստանը ներկայացնող Ռազմիկ Քուրդյանը հաղթել էր Ադրբեջանի ներկայացուցիչ Բեկա Կանդելակիին։
Առաջնությունն անցկացվում է սեպտեմբերի 13-21-ը։






































