Ծառուկյանի խոսքով՝ այսօր Հայաստանում չկա մի մարդ, կուսակցություն, որը կարող է երկիրն այս վիճակից հանել՝ չհստակեցնելով, թե երկրի որ իրավիճակի մասին է խոսքը։
Միաժամանակ, Ծառուկյանը նշել է, որ իր թիմն աշխատում է մարդկանց բարեկեցությունը բարելավելու և խնդիրների լուծման վրա։
«Անպայման պետք է լինի քննարկում, համախմբում։ Պարտադիր չէ, որ կուսակցական լինեն։ Ժողովուրդը, որ աղքատ է, այդ երկիրը հզոր չի կարող լինել։ Պետք է ուսումնասիրվեն, թե ո՞ր ոլորտում ինչ խնդիրներ կան, և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»,- ասել է Ծառուկյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026թ. հունիսի 7-ին։





































