Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով ՀՀ գլխավոր դատախազության պահանջից հետո հայտնվել է Հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրության կենտրոնում, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իրավապահ համակարգի իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ նա ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գրիգոր Հարությունյանի դուստրն է, ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի ազգականը և Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի կինը: Լրատվականը հիշեցրել է, որ Փոլադյանն առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու մեղադրանքով կալանավորվել էր, սակայն այս տարվա սկզբին ազատ էր արձակվել։
2022-ին Գլխավոր դատախազությունը միջնորդել էր ԲԴԽ-ին՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով, Հարությունյանին մեղադրում էին կեղծ հայտարարագիր լրացնելու համար: Հարությունյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի բռնագանձվել էր 13 անշարժ գույք Երանում, 1 անշարժ գույք՝ Կոտայքում, 3 անշարժ գույք՝ Վրաստանում:




































