Հայտնի են ծանրամարտի Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականների վերջնական կազմերը, որոնք հոկտեմբերի 2-11-ը Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում կմասնակցեն աշխարհի առաջնությանը, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Տղամարդկանց ընտրանու կազմում ընդգրկվել են Գառնիկ Չոլակյանը (60 կգ), Գոռ Սահակյանը (71 կգ), Սուրեն Գրիգորյանը (88 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (110 կգ), Գարիկ Կարապետյանը (110 կգ) և Վարազդատ Լալայանը (+110 կգ)։ Գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, մարզիչը՝ Հակոբ Փիլոսյանը։
Աղջիկներից Հայաստանի միակ ներկայացուցիչը 77 կգ քաշային Աննա Ամրոյանն է։ Նա մրցավայր կմեկնի գլխավոր մարզիչն Արտաշես Ներսիսյանի և մարզիչ Տարոն Թովմասյանի ուղեկցությամբ։
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտված ծանրամարտի աշխարհի 2024 թվականի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները երկամարտի արդյունքներով 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ էին նվաճել: Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում զբաղեցրել էր 4-րդ տեղը։






































