Մեծամորի մանկապարտեզում իրականացված վերանորոգման աշխատանքներում հայտնաբերված կեղծիքների և չարաշահումների գործով շինարարական կազմակեպություների տնօրեններ են ձերբակալվել, տեղեկությունն Armenia Today-ին հաստատեց Հակակառուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարիա Օհանջանյանը։
«Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների տնօրեններ, որոնք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, դրան օժանդակելու, ինչպես նաև կեղծիք կատարելու մեջ»,- նշեց Օհանջանյանը։
Ըստ խոսնակի՝ նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսի նկատմամբ՝ գրավը և տնային կալանքը:






































