Հայաստանի բանկերը և բրոքերներն սկսել են ռուս հաճախորդներից հարկային ռեզիդենտության մասին տվյալներ պահանջել, հայտնել է ՌԲԿ-ն։
Նշվում է, որ ռուսներից հարկային ռեզիդենտության մասին տվյալները հավաքագրվում են ռուսական ֆինանսական մարմինների հետ ֆինանսական տեղեկատվության առաջին ավտոմատ փոխանակմանը նախապատրաստվելու շրջանակներում։
2024 թվականի տվյալների առաջին փոխանակումը տեղի կունենա 2025 թվականի սեպտեմբերին։
Տեղեկություններ չտրամադրելու դեպքում հայկական բանկերում հաշիվների սպասարկումը կդադարեցվի: Հարցումները վերաբերում են ինչպես անձնական հաշվի սեփականատերերին, այնպես էլ ընկերությունների շահառուներին:




































