«Նոան» Կոնֆերենցիայի լիգայի խաղարկության փլեյ-օֆֆի առաջին խաղում 4:1 հաշվով հաղթել է սլովենական «Օլիմպիային»։
Հանդիպմանը հեթ-տրիկի հեղինակ է դարձել Իմրան Ուլադ Օմարը, ևս մեկ գոլ խփել է Մարին Յակոլիշը։ Տանտերերի կազմում միակ գոլը խփել է Իվան Դուրդովը։
Պատասխան խաղը կկայանա օգոստոսի 28-ին՝ Աբովյանում։ Այս խաղի հաղթողը կմասնակցի Կոնֆերենցիայի լիգայի խաղարկության գլխավոր փուլին։






































