Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 12-րդ ռակետ Կարեն Խաչանովը ստիպված դադարեցրել է պայքարն ամերիկյան Ցինցինատիում ընթացող The Masters շարքի հեղինակավոր մրցաշարի չորրորդ շրջանի խաղում, հայտնում է РБК-ն։
Նշվում է, որ պայքարը դադարեցնելու պատճառը վնասվածքն է։
Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար նրա մրցակիցը Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևն է, որի հետ խաղն ավարտվել է Խաչանովի պարտությամբ։
Ցինցինատիի մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 9,2 մլն դոլար:
Խաչանովի և Զվերևի վերջին հանդիպումը տեղի էր ունեցել օգոստոսի 7-ին՝ Տորոնտոյի ATP «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակչում, որտեղ Խաչանովը հաղթել էր երեք սեթում։
The Masters մրցաշարն անցկացվում է օգոստոսի 5-18-ը։






































