ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է տվյալներ այն մասին, որ երկրի պետական պարտքը գերազանցել է 37 տրիլիոն դոլարը, հայտնում է NBC NEWS-ը:
Նշվում է, որ դա տեղի է ունեցել սպասվածից մի քանի տարի շուտ։ Կոնգրեսի բյուջետային գրասենյակը տեղեկացրել է, որ 2020 թվականի հունվարին կանխատեսվում էր, որ պարտքը կգերազանցի 37 տրիլիոն դոլարը միայն 2030 թվականից հետո։
Այս տարվա սկզբին Թրամփը ստորագրել է հարկերի և ծախսերի կրճատման մասին հանրապետականների օրենքը: Ընդ որում, հավանության են արժանացել պետական նոր ծախսերը։ Կոնգրեսի բյուջետային գրասենյակի գնահատմամբ՝ այս օրենքն առաջիկա տասը տարում կավելացնի պարտքը լրացուցիչ 4,1 տրիլիոն դոլարով:
Միացյալ տնտեսական կոմիտեն կանխատեսում է, որ ներկայիս աճի տեմպերով պարտքը կավելանա լրացուցիչ մեկ տրիլիոն դոլարով մոտ 173 օրվա ընթացքում:
Հուլիսին ԱՄՆ իշխանություններն ստորագրել էին օրենք, որով նախատեսվում է բյուջե վերադարձնել ավելի վաղ Միջազգային օգնության և հանրային հեռարձակման աջակցության ծրագրերի համար հատկացված 9 մլրդ դոլարը:






































