Ադրբեջանը 2 միլիոն դոլար է հատկացրել երկրի էներգետիկայի նախարարությանը Ուկրաինային մարդասիրական օգնություն ուղարկելու համար, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Ադրբեջանը մի քանի անգամ մարդասիրական օգնություն է ուղարկել ուկրաինացի ժողովրդին։
Երկու երկրները սկսել են համագործակցել նաև էներգետիկ ոլորտում. Ուկրաինան առաջին անգամ հուլիսին պայմանագիր էր կնքել Ադրբեջանի հետ գազի ներմուծման համար:






































