Հուլիսի 29-ի առավոտյան խափանված ArCa համակարգի բնականոն աշխատանքը ժամը 15:25-ից սկսած լիովին վերականգնվել է, հայտնել է ArCa-ի մամուլի ծառայությունը։
«Մեր տեխնիկական թիմը գործել է առավելագույն արագությամբ՝ ապահովելու համակարգի կայունության և գործունակության վերականգնումը հնարավորինս սեղմ ժամկետներում»,- նշել են ArCa-ից։
Ավելի վաղ՝ հուլիսի 23-ին՝ առավոտյան 10։10-ից տեխնիկական խնդիրների պատճառով կրկին խաթարվել էր ArСa-ի բնականոն աշխատանքը, ինչի հետևանքով հնարավոր չէր կատարել քարտային որոշ գործարքներ:
Հուլիսի 23-ին ArCa համակարգում համատարած խափանումներ էին փոխանցումներ, կանխիկացում ու վճարումներ կատարելու գործարքներում։ Armenia Today-ին ArCa համակարգի զանգերի կենտրոնից հայտնել էին, որ հարթակը թարմացվում է։ Խնդիրը կարգավորվել էր ժամը 17:05-ին։
Armenian Card-ը (Հայկական քարտ) ազգային վճարային համակարգ է, որի միջոցով մշակվում են բոլոր ներհանրապետական քարտային գործարքները: Հարթակը միավորում է Հայաստանի գրեթե բոլոր բանկերը: