Հայաստանի կառավարությունից ո՛չ հերքել, ո՛չ հաստատել են ԶԼՄ-ների այն տեղեկությունը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստան։
«Վարչապետի բոլոր այցերի վերաբերյալ ժամանակին տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն»,- Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը:
24News կայքի տեղեկություններով՝ վարչապետը հուլիսի 24-ին կմեկնի Ալթայի երկրամաս, որտեղ կհանդիպի ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ:
ՌԴ կառավարության մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ Միշուստինը Գորնո-Ալթայսկում կմասնակցի միջազգային բնապահպանական խորհրդաժողովին: Միջոցառմանն սպասվում է Հայաստանի կառավարական պատվիրակության մասնակցությունը:
Փաշինյանը հուլիսի 18-23-ը ներառյալ արձակուրդում է։