Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և նրա գործադիր խորհրդի նկատմամբ անվստահության քվեն չի անցել Եվրախորհրդարանում քվեարկության, հաղորդում է Euroactiv-ը։
Ըստ լրատվականի՝ ԵԽ 360 անդամ քվեարկել է բանաձևի դեմ, 175-ը՝ կողմ, իսկ 18-ը՝ ձեռնպահ։ Սա զգալիորեն ցածր է պահանջվող երկու երրորդի և առնվազն 361 «կողմ» քվեարկելու շեմից։
Անվստահության քվեի նախաձեռնությունը ներկայացրել էր «Ռումինացիների միավորման դաշինք» (AUR) կուսակցությունից ծայրահեղ աջ Գեորգե Պիպերեան։ Նա հավաքել է Եվրախորհրդարանի 75 պատգամավորի ստորագրություն, որոնց պահանջն է առաջարկը քվեարկության դնել։ Նա կոչ էր արել ամբողջ Եվրոպական հանձնաժողովին հրաժարական տալ համավարակի շրջանի կոռուպցիոն սկանդալի պատճառով, որում ներգրավված է ֆոն դեր Լեյենը։