Արքեպիսկոպոսներ Միքայել Աջապահաղյանին և Բագրատ Գալստանյանին, որոնք գտնվում են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի նույն խցում, թույլատրվել է հանդիպել հոգևորականի հետ՝ հաղորդություն ստանալու համար, գրում է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով քրեակատարողական հիմնարկի աղբյուրներին։
Թերթը մանրամասնել է, որ ձերբակալված արքեպիսկոպոսներին այցելել է քրեակատարողական հիմնարկի հոգևորականը, ով թույլտվություն ունի այցելելու հաստատությունում պահվող անձանց։
Մայիսի 29-ից սկսած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում հայհոյանքներով լի մի շարք գրառումներ էր արել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր կաթողիկոս ընտրելու կոչով։ Հունիսի 2-ին նա կասկածի տակ էր դրել Գարեգին Բ-ի կուսակրոնության ուխտի պահպանումը։ Մայր Աթոռից կոչ էին արել կասեցնել վարչապետի «անհեռատես և անօրինական քաղաքականությունը»:
Իշխանամետ ԶԼՄ-ում իբրև իշխանության զավթման պլանի փաստաթղթի հրապարակման վերաբերյալ նրա հայտարարությունից հետո խուզարկություններ ու ձերբակալություններ էին սկսվել, ուժայինները ներխուժել էին Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի և կաթողիկոսի՝ Էջմիածնի նստավայր: Գալստանյանը և նրա ևս 14 աջակիցներ կալանավորվել էին ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մեղադրանքով, Աջապահյանը՝ իշխանության զավթման կոչի համար: Նրանք մեղքը չեն ընդունում:
Հուլիսի 5-ին՝ ՀՀ սահմանադրության օրը, Աջապահյանը և Գալստանյանը մեկօրյա հացադուլ են հայտարարել՝ իրենց նկատմամբ ընթացող հակասահմանադրական գործընթացը դատապարտելով։